15:36 , 14 սեպտեմբեր, 2013![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Առաջարկում եմ ստեղծել «Քաղաքական աղբանոցի կամ քաղաքական դիակների հայկական հանրագիտարան» և մտածել այնտեղ գրանցելու կարգն ու մեխանիզմները: Հաշվի առնելով նմանների մեծաքանակությունը և հնարավոր թեկնածուների առատությունը` կարելի է այն անվանել նաև Մեծ հանրագիտարան…
Ինձ թվում է` շատ թեկնածուներ կան, որոնց կարելի է արագացված արարողակարգով գրանցել այդ Հանրագիտարանում, որովհետև նրանք արդեն վաղուց իրենց պատվավոր տեղն ունեն այդ քաղաքական աղբանոցում…
Մտածեք, խորհեք, ծանրութեթև արեք, առաջարկեք…
«Ռեանիմացիոն» բաժանմունքում վերականգնվելու համար թպրտացողներն էլ թող մտածեն: Օգուտ չունի, ավելի լավ է գոնե արագ զբաղեցնեք հանրագիտարանի պատվավոր տեղերից մեկը…
Հա՛, եթե իհարկե լավ ռեանիմատոլոգ չունեք՝ մեծ հնարավորություններով…
Բարի գրանցում…