Բայդենի համագործակցությունը «Նեթանյահուի նման ավազակների» հետ տարածաշրջանի անապահովության հիմքն է. Աբդոլլահիան


11:52 , 17 հունվար, 2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ «Ջո Բայդենի և Սպիտակ տան լիարժեք համագործակցությունն Իսրայելում Նեթանյահուի նման ավազակների հետ տարածաշրջանի անապահովության հիմքն է»։

Նա նաև ասել է, որ Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն «դադարեցնի Գազայում պատերազմը» և ընդգծել, որ Կարմիր ծովի անվտանգությունը կարևոր է Իրանի համար։