14:36 , 14 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ