ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, այդ մարդիկ «թքած ունեն» մեր բացարձակ արժեքի վրա․ «Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում


12:28 , 15 հունվար, 2024

«Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց:

«ԿԳՄՍ նախարարության կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը լի է կետադրական, իմաստային սխալներով։ ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, իսկ մենք բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից։ Խոսքն այսօր ոչ միայն մեր թատրոնին է վերաբերում, խոսքն արժեքներին է վերաբերում։ Նրանք թքած ունեն մեր բացարձակ արժեքի, մեր ինքնության վրա, ու սա մենք պետք է հանդուրժենք։

Համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային, կրթական օջախի ճակատագիրը։ Մեր թատրոնի անձնակազմն իրար շատ սիրում ու հարգում է, այնտեղ, որտեղ սեր ու միասնություն կա, իրենից ուժ է ենթադրում, իսկ իրենք ատում են սերն ու միասնականությունը, սիրում են աղճատված, պարտված վիճակ»,- ասաց «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։