Գաբրիել Սարգսյանը` Իսպանիայի թիմային առաջնությունում


14:10 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը Իսպանիայի թիմային առաջնության նախավերջին` վեցերորդ տուրում, սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռումինացի գրոսմայստեր Լիվիու-Դիթեր Նիսիպեանուի հետ:

Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:

Խաղային օրա արդյունքում Գաբրիելի թիմը` «Մեջիք Էքստրեմադուրա»-ն, 3,5:2,5 հաշվով պարտության է մատնել մրցաշարի առաջատարին` «Սոլվա»-ին: