Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ


13:51 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 8-ից 14-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: