13:08 , 14 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանում իրականացվում են ծխելու դեմ պատվաստանյութի պատրաստման աշխատանքներ: «Здоровье» ամսագրի փոխանցմամբ` նոր դեղամիջոցի մշակմանն ուղղված աշխատանքներ է տանում փորձագետների խումբը: Մասնագետները խոստացել են, որ 5 տարի հետո կթողարկեն առաջին պաստվաստանյութը:
Պատվաստանյութի ստեղծման ծրագիրը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից ստացել է դրամաշնորհ:
Ըստ մասնագետների` այսօր գոյություն ունեցող մեթոդները` ծխախոտից կախվածության դեմ բուժումը, արդյունավետ չէ, իսկ նոր պատվաստանյութը պետք է ապահովի առաջընթաց այս ոլորտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ