Ուրմիա լճի կեսը աղակալել է. Իրանի էներգետիկայի նախարար


12:55 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուրմիա լճում պետք է լինի 32 մլրդ խորանարդ մետր ջուր, սակայն այսօր լճի կեսը աղակալել է: Այս մասին լիճ այցի ժամանակ ասել է Իրանի էներգետիկայի նախարար Համիր Չիտչիան, հաղորդում է Իրանի İSNA գործակալությունը: 

Լճում շատ քիչ ջուր է մնացել, չափազանց բարձրացել է աղի պարունակությունը, և նման վիճակի պահպանումը մեծ խնդիրներ է հարուցում, ասել է նա:

Ուրմիայի փրկության համար ստեղծված աշխատանքային խումբը ընտրել է 12 նախագիծ, որոնց իրականացումն արդեն սկսվել է, ընդգծել է նախարարը: 

Նշենք, որ Ուրմիա լճի մակերեսը կազմում է մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր: 2011թ. սեպտեմբերին Իրանի կառավարությունը 900 մլն դոլար հատկացրեց լճի աղակալման գործընթացը կասեցնելուն միտված աշխատանքների համար: