2023-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբարերություններ է հաստատել 3 երկրի հետ․ ԱԳՆ


09:20 , 10 հունվար, 2024

2023թ. Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբարերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ՝ Տրինիդադ և Տոբագո, Սաուդյան Արաբիա և Բոտսվանա`միտված փոխշահավետ երկկողմ օրակարգի և տարբեր հարթակներում համագործակցության զարգացմանը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Այսպիսով, այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ այս պահին կազմում է 182», - նշված է հաղորդագրության մեջ։