Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար. «Գազպրոմ Արմենիա»


23:55 , 9 հունվար, 2024

Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 9-ին ժամը 22:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։