12:42 , 14 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Շվեցարացի գիտնակաները ստեղծել են բիոնիկական ձեռք, որը հնարավորություն է տալիս զգալ հպումը: Այն մոտ ապագույում կփոխարինի ձեռքի պրոթեզին:
Սարքը հատուկ էլեկրոդների միջոցով միանում է ձեռքի նյարդային համակարգին և հնարավորություն է տալիս զգալ հպումները:
Ձեռքը կարողացել են զգայուն և աշխատունակ դարձնել` ակտիվացնելով վերջույթների նյարդերը:
Առաջիկայում դրա ինպլանտը Հռոմի հիվանդանցոներից մեկում կստանա 20-ամյա հիվանդը: Պրոթեզն ավարտուն տեսք կստանա միայն փորձարկումներից հետո:
Գիտնականները հույս ունեն, որ մի օր հնարավոր կլինի ստանալ իմպլանտ, որում էլեկտրոդները տեղակայված կլինեն մաշկի տակ, այլ ոչ թե մաշկի վրա: