12:35 , 14 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին անվանել է նեանդերթալցի: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Այս հայտարարությունը Բայդենն արել է իր նստավայրում ընդունելության ժամանակ՝ նվիրված բռնությունից կանանց պաշտպանելու օրենքի ընդունման տարելիցին: Այդ օրենքը, որը Բայդենը ԱՄՆ սենատին է ներկայացրել 1990-ականներին, ստորագրվել է նոր ժամկետով՝ 2013թ.:
Այս օրենքի մասին խոսելով՝ Բայդենն ասել է, որ «պատրաստվում է մի զայրացնող բան ասել»: Դրանից հետո նա «նեանդերթալցի ամբոխի նման ինչ-որ բան» է անվանել Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության այն անդամներին, ովքեր դեմ էին կանանց պաշտպանության օրենքի նոր ժամկետի ստորագրմանը: