Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ


12:11 , 5 հունվար, 2024

Hraparak.am-ը գրում է․

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․


«Գլոբալ մասշտաբով փոխշահավետ կապերի ընդլայնման և զարգացման նպատակով 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ։ Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»: