Վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք. հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք. Տիգրան Արզաքանցյան


13:53 , 4 հունվար, 2024

Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։
Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով
Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են։