Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի դրությամբ ցածր է մնում 11 սանտիմետրով


13:22 , 4 հունվար, 2024

168.am-ը գրում է.

Սևանա լճի մակարդակը 2023 թվականի հունվարի 3-ի համեմատ այս տարվա նույն օրը նվազել է 11 սանտիմետրով։
2024 թվականի հունվարի 3-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 17 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 28 սանտիմետր նիշի դիմաց։
Այս տարվա առաջին երեք օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 380 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։