11:39 , 14 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Հորս գյուղի մոտակա դաշտում` 1700 քմ, Արին գյուղի մոտակայքում՝ 1 հա, Եղվարդ քաղաքի գազալցակայանի մոտակայքում՝ 3 հա, որ Լեռնագործների փողոցում գտվող գերեզմանատան տարածքում՝ 2000 քմ, Սարկավագի փողոցում՝ հատ երկաթգծի փայտակոճղեր և 100 ք.մ, Հրազդան քաղաքում՝ 400 քմ խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամլո ծառայությունից:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: