Համացանցային լրտեսումը ԱՄՆ իշխանությունների ձախողումն է. Ցուկերբերգ


11:33 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Facebook սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը համացանցային լրտեսումների հետ կապված սկանդալն անվանել է «ամերիկյան իշխանությունների ձախողում»: Այս մասին նա հայտարարել է TechCrunch Disrupt համաժողովի ժամանակ՝ փոխանցում է The Verge պորտալը:

Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը շատ լուրջ է վերաբերվում ցանցի օգտատերերի պաշտպանության խնդրին: «Մեր կառավարության խնդիրն է մեզ բոլորիս, մեր ազատությունն ու տնտեսությունը պաշտպանելը,- ասել է նա:- Նրանք չկարողացան պահպանել ճիշտ հավասարակշռությունը»:

Ցուկերբերգն ափսոսանք է հայտնել, որ Facebook-ին թույլ չեն տալիս գաղտնազերծել, թե օգտատիրական տվյալների մասին որքան հարցում է ստացվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունից և դրանցից որքանն է հաստատվել կամ մերժվել: