Խարբերդում բախվել են Mercedes G-ն ու Chevrolet Volt-ը, վնասվել է բնակչի տան պարիսպը․ կա վիրավոր


12:19 , 3 հունվար, 2024

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 20։40-ի սահմաններում Խարբերդ առաջին փողոցում բախվել են Նոր Խարբերդի բնակիչներ 27-ամյա Արմեն Պողոսյանի վարած Mercedes G մակնիշի և 71-ամյա Արայիկ Պողոսյանի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու հայտնվել տան տարածքում։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։