Առավոտյան նախաճաշ. Տաք ջեռեփուկ 15 րոպեում


10:18 , 14 սեպտեմբեր, 2013

Բաղադրամասերը

1 տուփ շերտավոր խմոր

4 ձու

6 կտոր խոզապուխտ

քերած պանիր

աղ, պղպեղ

կանաչի ըստ ճաշակի (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը


1. Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան: Խմորը բացեք, բաժանեք քառակուսի մասերի և շարեք տապակի մեջ հատուկ թղթի վրա:

2. Կողքերից խմորը ծալեք այնպես, որ քառակուսիները նմանվեն արկղերի (ամեն կողմից մոտ 1 սմ):

3. Ամեն մի քառակուսու վրա մի ձու կոտրեք, վրան շաղ տվեք քերած պանիրը, գեղեցիկ դրեք խոզապուխտի կտորը և 10 րոպեով ջեռոցը դրեք:

4. Հանեք, տեղավորեք մատուցվող ափսեի մեջ և վրան ըստ ճաշակի կտրատած կանաչի շաղ տվեք: Բարի ախորժակ: