10:02 , 14 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հրաժարականի որոշումը կընդունվի «Ժնև 2»-ի արդյունքներով: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականին:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը որևէ կերպ միմյանց չի կապում սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը փոխանցելու անհրաժեշտությունը և Ասադի հրաժարականի պահանջը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է քիմիական զենքի հանձնմանը սպասել մի քանի շաբաթ, ոչ թե ամիս: