Երևանի փողոցներում մերկասառույց է. քաղաքապետարանն անգործ է


11:26 , 25 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է.

Գիշերը բքի, տեղացած ձյան պատճառով Երևանի վարչական շրջաններում մերկասառույց է առաջացել։ Քաղաքացիները սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են լուսանկարներ` ստեղծված իրավիճակից։ Նրանք բողոքում են Երևանի քաղաքապետարանի անպատասխանատու վերաբերմունքից, քանի որ չեն մաքրել գետինը կամ գոնե աղուավազ չեն ցանել։


Ներկայացնում ենք լուսանկարները։