09:08 , 14 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կալանքի ժամկետը երկարացրել են ևս մեկ ամսով՝ հայտնում է Al Jazeera-ն: Այս քայլը կրկին բողոքի ալիք է բարձրացրել նրա կողմնակիցների շարքում:
Մուրսին կալանքի տակ է տապալման պահից:
Օրերս նրա դեմ նոր մեղադրանք է առաջադրվել. 2005-ին նա վիրավորել է Հոսնի Մուբարաքի ընտրությունն օրինական ճանաչած դատավորներին: Մուրսին բացահայտ կերպով 22 դատավորներին մեղադրել էր կեղծ ընտրությունն օրինականացնելու մեջ: