«Հրապարակ». Չգիտեն՝ Սամվել Ալեքսանյանի 7 զավակների կնունքին ներկա լինել, թե՝ Կարեն Կարապետյանի եղբոր որդու հարսանիքին


08:36 , 14 սեպտեմբեր, 2013

«Իշխանական էլիտան սեպտեմբերի 28-ին դժվարին կացության առաջ է հայտնվելու, տեղի են ունենալու երկու էական իրադարձություններ. Սամվել Ալեքսանյանը որոշել է կնքել յուր 7 զավակներին, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ եղբոր որդուն է ամուսնացնում։ Հրավիրյալները քանի օր է՝ չեն կողմնորոշվում, թե որ միջոցառմանը ներկա լինեն։ Սակայն քանի որ երկու միջոցառումներն էլ տեղի են ունենալու Զանգվի ձորում, համապատասխանաբար՝ «Փարվանայում» և «Ֆլորենցիայում», իսթեբլիշմենթը որոշել է մի տեղից մյուսը փոխատեղվել։

Հիշեցնենք, որ Լիմինդրովիչը լքել է իր ավանդական քավորին՝ իշխանություններից հեռացած Լեդի Հակոբին, հիմա նրա քավորն արդեն ոչ անհայտ Սամվել Կարապետյանն է՝ «Տաշիրի» սեփականատերը։ Ի դեպ, կնունքի հրավիրատոմսերը տպագրված են եղել «Պաչի» կոնֆետի շքեղ տուփերի վրա։ Բոլորը գնահատել են այս նոուհաուն կնունքի արարողակարգի մեջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: