Մոսկվայում մահացել է ՌԴ ԳԱ թղթակից-անդամ Սերգեյ Ալեքսանդրովիչ Արությունովը. Սամվել Ֆարմանյան


21:21 , 23 դեկտեմբեր, 2023
Մոսկվայում մահացել է հումանիտար ոլորտում իմ ճանաչած խոշորագույն գիտնականը, ազգաբանը, ճապոնագետը, կովկասագետը, թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարս՝ ՌԴ ԳԱ թղթակից-անդամ Սերգեյ Ալեքսանդրովիչ Արությունովը՝ մարդ-էպոխան, մարդ-հանրագիտարանը: Մարդ, ով Բաբկեն Հարությունյանի ու Յուրի Մկրտումյանի հետ միասին փրկեց իմ ճակատագիրը ԵՊՀ-ում բուն դրած խավարամտությունից:

Գնահատեք նրանց, ում պարտական եք՝ իրենց կենդանության օրոք: Երախտապարտ եղեք նրանց հիշատակի առջև, ովքեր արդեն հեռացել են:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Հ.Գ. Այս լուսանկարն իմ ամենաթանկերից է. կրթական-գիտական ոլորտում իմ երկու ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ են՝ Սերգեյ Արությունովն ու Բաբկեն Հ