07:47 , 14 սեպտեմբեր, 2013
«Ազգ»-ը գրում է.
Հայկական աէկին Հայաստանի կառավարությունը երեկ միջուկային նյութերի արտահանման արտոնագիր տվեց: Ներկայացնելով հարցըՙ էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ հնարավորչէր լինում Հայաստանից տեղափոխել տարիներառաջ բերված միջուկային վառելիքը: Այժմ վառելիք տրամադրող գործարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որոշակիգումարով այն հետ կընդունի արդեն մշակված վառելիքը: Մասնավորապես, հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ներկայումս աէկում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները, որոնք աէկ են ներկրվել 1979 եւ1987 թվականներին եւ առկա թերությունների պատճառով չեն օգտագործվել: Նիստից հետո էկոնոմիկայի նախարարը լրագրողներին հայտնեց, որ հայկական աէկի գործունեությանը կերակարացվի եւս 10 տարով, այսինքնՙ մինչեւ 2026 թվականը:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: