Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում


17:33 , 23 դեկտեմբեր, 2023

Դեկտեմբերի 23-ին կայացավ ՀՖՖ հերթական 24-րդ ժողովը։ Օրակարգի հարցերի թվում էր նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիսը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 20 ձայն, իսկ Արաս Օզբիլիսը՝ 3:

Այսպիսով, Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պատշոնում և կպաշտոնավարի մինչև 2026 թվականը: