Մանրամասներ քվեարկությունից․ քանի ձայն ստացավ Օզբիլիսը


16:52 , 23 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց ՀՖՖ նախագահի ընտրությունը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ձայների ահռելի առավելությամբ ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Արմեն Մելիքբեկյանը ստացել է 20 կողմ ձայն, Արաս Օզբիլիզը 3 կողմ ձայն։


ՀՖՖ նախագահի ընտրությունը , նշենք, անցկացվեց քվեարկությամբ, որին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի 25 անդամներից 23-ը։ Այսպիսով, Մելիքբեկյանը կղեկավարի մինչև 2027 թվականը։