Պրահայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի


09:38 , 22 դեկտեմբեր, 2023

Առնվազն 15 մարդ է զոհվել, հարձակվողը սպանվել է Պրահայի Չարլզի համալսարանի շենքերից մեկում հրաձգության հետևանքով:

Այս մասին BBC-- փոխանցմամբ հայտնում են Չեխիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Վիրավորվել է մոտ 3 տասնյակ մարդ։

Առնվազն 9 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 5՝ միջին ծանրության, մինչև 10-ը՝ թեթև վնասվածքներ:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։