Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար ուսումնասիրություններ ենք կատարում. ՄԻՊ (Video)


14:12 , 21 դեկտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

Իմ հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված ձկնորսներին, և այդ հարցի հետ կապված արդեն ուսումնասիրություններ ենք սկսել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի, և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավորել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես են գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի, տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով կհրապարակեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: