Իսպանիայի պետական պարտքը կրկին գերազանցել է ռեկորդը


00:26 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տարվա երկրորդ եռամսյակում Իսպանիայի պետական պարտքը կազմել է 942.8 մլրդ եվրո, ինչը հավասար է ՀՆԱ-ի 92.2 տոկոսին: Այս մասին հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով Իսպանիայի բանկի հրապարակած տվյալները:

Այս թիվը նոր ռեկորդ է՝ երկրի պետական պարտքի ծավալով:

Այսպիսով, գերազանցվել է ՀՆԱ-ի 91.6 տոկոսը, որը կառավարությունը սահմանել էր ամբողջ տարվա համար: Դա նաև 17.16 տոկոսով ավելի է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի պարտքից:

Ամենամեծ պարտքը կուտակվել է կենտրոնական վարչակազմի ոլորտում: