Ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու


23:26 , 19 դեկտեմբեր, 2023

Ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ, եթե «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարվա խոսույթը փլուզվում է», ինչու՞ նույն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ մերժեցիր համանախագահների կարգավորման առաջարկը։
Ինչու՞ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։
Ինչու՞ թույլ տվեցիր պատերազմը։
Ինչու՞ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։
Ինչու՞…
Գոնե լռիր էլի, ի սեր Աստծո։
Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու, քո մեղքերին արդարացում չկա, ինչքան ուզում ես մարդ բռնի ու տոնածառի լուսեր վառի, մեկ է՝ դու պատմության ու սերունդների դատաստանին ես արժանանալու։