«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ Վանաձորի ԲԿ-ն՝ տուժածների առողջական վիճակի մասին


22:19 , 18 դեկտեմբեր, 2023

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ժամը 20:45-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի: Հայտնում են Վանաձորի ԲԿ-ի մամուլի ծառայությունից։ 
Բոլոր տուժածները ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: