Էռնեկյանը քանդում է «Զվարթնոց»-ը


22:03 , 13 սեպտեմբեր, 2013

Ընդամենը ջրի գնով ,,Զվարթնոց,, օդանավակայանը ձեռք բերած և հայկական քաղաքացիական ավիացինան ծանր պայմաններում դրած արգենտինահայ գործարար Էռնեկյանը վճռականորեն կամենում է քանդել ազգային բրենդներից մեկը՝ ,,Զվարթնոց,, օդանավակայանի շենքը... Թուրքերը քիչ էին ավերել, հիմա էլ արգենտինահայն է ավերում... Ու մենք լռելու ենք... Ակտիվիստները ոտքի չեն կանգնելու, որովհետև, հավանաբար, պատվեր չկա տրված... Չգիտեմ ով, բայց ես նախաձեռնում եմ պայքար Էռնեկյանի որոշման դեմ: Հայաստանի իշխանությունները պետք է արգելեն Էռնեկյանին քանդելու ճարտարապետական գլուխգործոցը, որի նմանը չկա աշխարհում: Եթե Էռնեկյանին պետք չէ այդ շենքը, խնդիր չկա, այն պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը և ծառայի Հայաստանին: Իսկ ինչպե՞ս. մենք առաջարկություններ ունենք: