19:18 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի 27-ամյա երգչուհի Լեդի Գագան հանել է կեղծամները, դիմակները, էպատաժային կոստյումներն ու մասնակցել Elle ամսագրի համար ոճային լուսանկարների ֆոտոշարքին:
Նա կդառնա ամսագրի հոկտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին: Լեդի Գագան կհայտնվի նորաձև հագուստներով ու շքեղ կոշիկներով: Այս մասին հայտնում է Viva.ua-ն:
«Ես իսկական մարտիկ եմ: Ես կարողանում եմ հաղթահարել ամեն ինչ: Ստիպված եմ եղել այնքան ցավ ու վրդովմունք վերապրել, որ այժմ ինձ համար ցանկացած քննադատություն միանգամայն անցավ է»,- ասել է նա:
Լուսանկարները՝ այստեղ