18:52 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը Calvin Klein-ի նոր հավաքածուի ցուցադրությունից վերադառնալիս տուժել է պապարացիի պատճառով: Այս մասին հայտնում է Viva.ua պորտալը:
Հեծանվով պապարացին հանկարծակի հարվածել է նրան, ինչի հետևանքով Քիդմանը ընկել է ասֆալտին:
Հոլիվուդյան աստղի ոտքին հարվածած լուսանկարիչը դատարանում պատասխան կտա իր գործողությունների համար: Քիդմանի փաստաբաններն արդեն հայց են ներկայացրել նրա դեմ:



