18:26 , 13 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը դպրոցներում ներմուծել է նոր ծրագիր՝ ուղղված երեխաների պաշտպանությանը ու դեռահասներին ինքնասպանություններից հեռու պահելուն: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ինքնասպանության մակարդակը պորտուգալացի դեռահասների շրջանում «դեռ անհանգստություն չի հարուցում»: Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, երկրում տարեկան կատարվում է կյանքի հետ հաշիվները մաքրելու 1000 փորձ, որոնց 1/3-ը բաժին է ընկնում երիտասարդությանը:
Ծրագիրը նախատեսված է 2013-2014թթ. ուստարվա համար: