ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ ինչ է հայտնի


14:12 , 14 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Կառավարության որոշման նախագծով Ազգային ժողովին առաջարկվում է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:


Սահմանադրության 99-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածների համաձայն Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստը գումարվել է դեկտեմբերի 5-ից: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնության մասին» կառավարության որոշման նախագծում ներառված օրենսդրական նախաձեռնությունները գտնվում են Ազգային ժողովում շրջանառության փուլում և հաշվի առնելով նախագծերի քննարկման և ընդունման հրատապությունը, առաջարկվում է դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով։