Պետք է միշտ մնալ այնպիսին, ինչպիսին որ կաս


18:35 , 13 սեպտեմբեր, 2013

Յուրաքանչյուրիս կյանքում էլ միշտ գալիս է մի այնպիսի պահ, ժամանակահատված, երբ սեփական շրջապատդ, ծանոթներդ ու ընկերներդ սկսում են անվերջ բողոքել քեզանից, որ դու երբեք էլ փոխվողը չես, չես ՓՈԽՎՈՒՄ ու վերջ:
Մնում ես այնպիսին, ինչպիսին որ կաս, այսինքն` ՆՈՒՅՆԸ:
Բայց երբ օրերից մի օր քո մեջ սկսում են նկատել մի փոքր, թեկուզ աննշան ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, նույն շրջապատդ, ծանոթներդ ու ընկերներդ չգիտես ինչու սկսում են քեզանից ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲՈՂՈՔԵԼ... 
Գրագետ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎԴ ու վերաբերմունքիդ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ պահանջիր, որ նրանք ՀԱՐՄԱՐՎԵՆ քեզ, այլ ոչ թե դու ՀԱՐՄԱՐՎԵՍ իրենց...
- - - Միշտ մնա այնպիսին, ինչպիսին որ կաս և հասկացնելով ստիպիր այդ նույն շրջապատիդ, ծանոթներիդ ու ընկերներիդ, որ քեզ ԸՆԴՈՒՆԵՆ այնպիսին, ինչպիսին որ կաս...
Հակառակ դեպքում` մաքրիր քո ՏԱՐԱԾՔԸ նրանցից, միևնույնն է` նրանք իրենց ներկայությամբ քեզ խանգարելու են ամեն վայրկյան: