Սիրիացի հազարավոր փախստականներ փորձում են հասնել Իտալիայի ափը


17:50 , 13 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

ՄԱԿ Փախստականների հարցերով գերատեսչությունը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Եգիպտոսից մոտ 3300 սիրիացի փախստականներ նավակներով ուղեւորվել են Իտալիա:

Փախստականները հիմնականում Սիցիլիա են ժամանել: Միայն 670 հոգի եկել է անցյալ շաբաթ:

Ըստ ՄԱԿ տվյալներով, Եգիպտոսում 80 հազար գրանցված սիրիացի փախստական կա, սակայն ոչ պաշտոնական տվյալները հայտնում են մոտ քառորդ միլիոնի մասին: