Լավրովը, Քերրին և Բրահիմին սեպտեմբերին կրկին կհանդիպեն


17:26 , 13 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մինչև այս ամսվա վերջ Նյու-Յորքում հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն սիրիական հարցը: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Այսօր` սեպտեմբերի 13-ին, քաղաքական գործիչները հանդիպել են Ժնևում, որտեղ փոխանակվել են «սկզբունքային գնահատականներով»: Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բրահիմին նշել է, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու որոշումը կարևոր է «Ժնև-2» համաժողովի անցկացման համար: