«Եվրատեսիլում» Ադրբեջանն ու մի շարք այլ երկրներ կաշառք են առաջարկում ձայների դիմաց. Daily Mail


17:14 , 13 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ տեղեկացնելով, որ ներկայում հետաքննություն է ընթանում՝ հիմնված մի շարք մեղադրանքների վրա, ըստ որոնց, որոշ երկրներ կաշառքի միջոցով ձայներ են գնել։

Մի երկրի պատվիրակության անանուն ներկայացուցիչ, ով աշխատել է այս տարի շվեդական Մալմո քաղաքում տեղի ունեցած մրցույթի ժամանակ, մեղադրել է «Եվրատեսիլի» 2011թ. հաղթող երկրին՝ Ադրբեջանին, իրեն կաշառք առաջարկելու համար։ Հսկայական գումարի դիմաց ինքը պետք է բարձր միավորներ ապահովեր այդ երկրի ներկայացուցիչների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ