Victoria՛s Secret-ի հրեշտակ Էլզա Հոսկը կեցվածք է ընդունել փոքրիկ բիկինիով


21:28 , 12 դեկտեմբեր, 2023

Lurer.com-ը գրում է․

Շվեդ մոդել և Victoria՛s Secret-ի «հրեշտակներից» Էլզա Հոսկը դարձել է ավստրալիական Elle-ի նոր համարի դեմքը։ Նկարները հրապարակվել են ամսագրի Instagram-յան էջում։

Էլզա Հոսկը տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել փոքրիկ կարմիր բիկինիով։ Արտաքին տեսքն ամբողջացվել է սև գլխարկով։ Մոդելը ներկայացել է թաց մազերով և առանց դիմահարդարման։ Մյուս նկարներում նա կրել է վերնաշապիկ, մեջքին բացվածքով զգեստ և տաբատ։