Ադրբեջանի իշխող կուսակցության նախագահի թեկնածուն Ալիևն է


14:29 , 12 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածուն փետրվարի 7-ին կայանալիք ընտրություններում լինելու է Իլհամ Ալիևը։


Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Կենտրոնական գրասենյակի ղեկավարի տեղակալ Թաիր Բուդագովը։

Հիշեցնենք, որ Ալիևն իշխում է Ադրբեջանում 2003 թվականից սկսած ու ժառանգել է իշխանությունը իր հորից։