Թաիլանդում փղերն օգնել են զբոսաշրջիկներին դուրս գալ ջունգլիներից


17:08 , 13 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թաիլանդի Փխուկետ կղզում «փրկարար փղերի» ջոկատը ջունգլիներից օգնել է ջունգլիից դուրս գալ 16 զբոսաշրջիկի: Ուժեղ անձրևների ու սողանքների հետևանքով նրանք հայտնվել էին ծուղակում, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը: 

Զբոսաշրջիկները զբոսանքի ժամանակ նրանք խորացել էին ջունգլիներում ու չէին կարողանում դուրս գալ այնտեղից: 

Հիմնական ճանապարհը սողանքը քշել է, և կենդանիները կտրուկ հրաժարվել են այլ երթուղով տեղաշարժվել: Իմանալով խմբի գտնվելու վայրի մասին՝ օգնության են եկել փրկարարներ 4 փղերով, որոնք չեն վախեցել անցել մեծ ջրափոսերով: 

Զբոսաշրջիկներին այդ կերպ դուրս են բերել ծուղակից: