Սերբիայի նախագահն Ալիևին անվանել է «ամենադեմոկրատ տղան ողջ աշխարհում»


19:59 , 11 դեկտեմբեր, 2023

Lurer.com-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին Սերբիայի Նիշ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի անհատական հանդիպումը։

Լրագրողների հետ զրույցում Վուչիչը, մատնացույց անելով Ալիևին, ասել է. «Սա ամենադեմոկրատ տղան է ողջ աշխարհում»:

Նա նաև Ադրբեջանին անվանել է «Սերբիի իսկական բարեկամ»։