Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողությանը


17:19 , 11 դեկտեմբեր, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։
Վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։