16:41 , 13 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանարապետություն այցելելու համար Ադրբեջանում պերսոնան նոն գրատա հռչակված անձինք կարող են հանվել «սև ցուցակից»։
Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը։
Պաշտոնյայի խոսքերով, այդ քաղաքացիների համար Ադրբեջան մուտք գործելու արգելքը կարող է հանվել, եթե նրանք ներողություն խնդրեն։
Ադրբեջանի ԱԳՆ–ի տվյալներով, «սև ցուցակում» հայտնվածներից շատերը դիմել են այնտեղից իրենց անունները հանելու խնդրանքով, մասնավորապես ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը և այլք։