Նոյեմբերին կթողարկվի Բիթլզի չհրապարակված երգերի հավաքածուն


16:35 , 13 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Այս տարվա նոյեմբերին կհրապարակվեն լեգենդար The Beatles խմբի նախկինում չթողարկված ձայնագրությունները: BBC-ը հայտնում է, որ On Air - Live at the BBC Vol. 2 հավաքածույում 63 կատարում կլինի, որոնք բոլորը նոր կլինեն:

Բիթլասերները հնարավորություն կունենան լսել 37 կենդանի կատարում, ինչպես նաեւ ստուդիայի 23 զրույցներ: