Թուրքիայի ամենաբարձր շենքում հրդեհ է բռնկվել


16:16 , 13 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ստամբուլի կենտրոնում գտնվող Թուրքիայի ամենաբարձր շենքում հրդեհ է բռնկվել՝ հաղորդում է Hurriyet թերթը:

Պարբերականի տվյալներով՝ Sapphire Residence շենքի ռեստորաններից մեկի խոհանոցում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ և շտապօգնություն:

Հաղորդվում է, որ շենքում, որում տեղակայված են եղել բնակարաններ, գրասենյակներ, խանութներ և ռեստորաններ, տարհանվել են բոլոր բնակիչները և այցելուները: