Ինչպե՞ս արտադրական պրակտիկան դարձնել առավել արդյունավետ


16:04 , 13 սեպտեմբեր, 2013
Ինչպես արդեն նշվել է, սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի փուլերը, ամփոփվեցին ծրագրի գնահատման արդյունքները, մասնակից ընկերություններին և ուսանողներին շնորհվեցին վկայականներ և շնորհակալագրեր: Միջոցառման հյուրերին բաժանվեց ուղեցույց-ձեռնարկ` արտադրական պրակտիկայի ճիշտ կազմակերպման և իրականացման վերաբերյալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծրագրի շրջանակներում մշակված ուղեցույց-ձեռնարկը («Ինչպես արտադրական պրակտիկան դարձնել առավել արդյունավետ»)` նախատեսված կրթական հաստատությունների և գործատուների համար: Հուսով ենք` ձեռնարկը կլինի կիրառելի և կնպաստի ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանմանը: